Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ճաղատ, երկարամատ էակներ… ապագայի մարդիկ

Ֆուտուրոլոգիան շարունակում է կանխատեսել, թե ինչպես է զարգանալու մարդկությունը: Համաձայն մի տարբերակի` հեռավոր ապագայում կին, թե տղամարդ, լինելու են մազազուրկ: Գիտնականները կարծում են, որ մազերի խնամքը կապված է մեծաքանակ ջրի օգտագործման հետ, իսկ եթե չկա մազ, չկա և ջրի օգտագործում:

 

Փորձագետները նաև կարծում են, որ ժամանակի ընթացքում մարդկանց մատները կլինեն բարակ և երկար: Այդպես ավելի հեշտ կլինի սեղմել ապագայի համակարգիչների և բարդ տեխնիկայի ստեղները:

 

Առաջին անգամը չէ, որ կանխատեսվում է ատամների դասավորության փոփոխություն: Օգտագործելով ոչ կոշտ կերակուր, կոնսերվանտներ, շաքար, մարդկանց ատամները ժամանակի ընթացքում կանհետանան:

 

Մի բանում գիտնականները համոզված են, մարդիկ լինելու են ավելի բարձրահասակ:

 

Հոգեբանները նախազգուշացնում են, որ տեխնիկայի սրընթաց զարգացումը, որը մադրկանց մոտ մեծաքանակ տեղեկատվություն է կուտակում, ի վերջո, բերելու է նյարդային համակարգի խանգարումների: Բացի այդ` կավելանա գիրացողների և ընկճախտով տառապողների թիվը:

Ինչպես կարծում են ամերիկացի գիտնականները, մոտ 2 հազար տարի հետո, մարդու աչքի մեջ աղտոտվածության աստիճանը կնվազի և կավելանա երկրորդ կոպ:

 

Թոքերը կմեծանան և կունենան ավելի խիտ արյան շրջանառության համակարգ: Ըստ գիտնականների, մարդու մաշկը կկոշտանա, որպեսզի պաշտպանվի մթնոլորտի քիմիական աղտոտվածությունից և արևի ակտիվությունից:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ